Ուշիի ոլորաններում բախվել են Opel-ը և ռուսական համարներով բեռնատարը․ 3 զոհ կա, 3 վիրավոր![]() 9 օգոստոսի 2022 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Oգոստոսի 9-ին՝ ժամը 08։30-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 45 կմ հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Opel-ը և ռուսական համարանիշներով բեռնատարը։ Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել է, 3 հոգի էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աշտարակ» ԲԿ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները, այնուհետև օպերատիվորեն ժամանած Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները, տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Մահացածներին մեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և 200 մետրից ավելի անցնելով, հայտնվել 3 բնակիչների սեփական տան այգիներում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |