ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավար․Կարևորում ենք ԼՂ հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային կարգավորումը![]() 9 օգոստոսի 2022 - 18:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտական գործողությունների, այդ թվում` զոհերի և վիրավորների, վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ Քորթնի Օսթրիանը։ «Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնակել՝ ուղղված լարվածության նվազեցմանն ու հետագա էսկալացիան կանխելուն։ Ինչպես բազմիցս ենք նշել ԵԱՀԿ Մշտական խորհրդում, Միացյալ Նահանգներն կարևորում է Լեռնային Ղարաբաղի հետ կապված կամ դրանից բխողբոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորումը»,- նշել է Օսթրիանը: Նա հիշեցրել է, որ նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ լարվածությունը նվազեցնելու համար կոչ անելով դեէսկալացիայի և ուղիղ շփումների: «Միացյալ Նահանգները պատրաստ է համագործակցել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ, ինչպես նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, նպաստելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հաստատմանը և օգնելու հասնել հակամարտության տևական քաղաքական կարգավորման»,- ասվում է հայտարարության մեջ։ Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |