Պեսկով․ Bayraktar-ների համատեղ թուրք-ուկրաինական արտադրության օբյեկտը, կառուցվելու դեպքում, «կապառազմականացվի»10 օգոստոսի 2022 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Ուկրաինայում հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ներ արտադրություն հիմնելու Baykar թուրքական ընկերության մտադրությանը, ասել է, որ օբյեկտը, որի կառուցմամբ պետք է զբաղվի համատեղ թուրք-ուկրաինական ընկերությունը, անմիջապես կքանդվի։ «Այդպիսի օբյեկտի ստեղծման փաստը, ամենայն հավանականությամբ, ապառազմականացման թեմային կդասվի։ Դա միայն կերկարացնի ուկրաինացիների տառապանքները, սակայն, չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակներից»,-ասել է Պեսկովը լրագրողներին, գրում է «Կոմերսանտը»։ Օգոստոսի 8-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոնդարը հայտարարել է, որ Baykar Makina թուրքական ընկերությունը գործարանի ուկրաինական բաժանմունք է ստեղծել, որը պատրաստվում է գործարկման։ Ըստ դիվանագետի, ընկերությունը հողամաս է ձեռք բերել։ Նա հավելել է, որ արդեն մշակվել է ձեռնարկության նախագիծը։ Հուլիսի վերջին թուրքական Haber 7-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համագործակցել Bayraktar TB2 արտադրության ոլորտում Baykar Makina ընկերության հետ։ Ընկերությունը պատկանում է երկու եղբայրների՝ Հուլուք և Սելջուկ Բայրաքթարներին, վերջինը Էրդողանի փեսան է։ Այն ժամանակ Պեսկովն ասաց, որ Սոչիում Պուտին-Էրդողան բանակցություններում այդ հարցը չի շոշափվել։ Photo. Ria Novosti Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |