Գյումրի-Կարս երկաթուղու «Ախուրյան-1» կայարանում կսկսվեն վերականգնողական աշխատանքներ10 ապրիլի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Գյումրի-Կարս երկաթուղու «Ախուրյան-1» կայարանում կսկսվեն ակտիվ վերականգնողական աշխատանքներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել տեղեկացված աղբյուրը: «Անշուշտ, նման աշխատանքներ տարվում են ամեն տարի, սակայն վերջերս դրանք առավել հաճախակի ու ակտիվ են դարձել: Առաջիկայում կայարան կբերվի հատուկ տեխնիկա եւ վերանորոգողների բրիգադ»,-ասել է աղբյուրը:«Ախուրյան-1» երկաթուղային կայարանը գտնվում է Գյումրի-Կարս երկաթուղում: Հաջորդ կայարանը Թուրքիային սահմանակից «Ախուրյան-2»-ն է, որ վերջինն է Հայաստանի տարածքում: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի Ալիջան անցագրային կետում սկսվել են վերանորոգման վերականգնողական աշխատանքներ: Նրա խքոսքերով, ներկայումս նման աշխատանքներ են տարվում նաեւ Հայաստանի տարածքի սահմանային անցագրային կետերում, Թուրքիայի տարածքում ասֆալտապատվում են դեպի Ալիջան տանող ճանապարհները: Հայ-թուրքական սահմանում խորհրդային տարիներին եղել է 3 անցակետ` Արաքսի գետի վրայով հետիոտն կամրջի մոտ, Գյումրիում եւ Մարգարա գյուղում Արարատի մարզի Արտաշատի սահմանապահ ուղեկալի մոտ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |