Սերժ Սարգսյանը «Զվարթնոցում» է․ Շախմատի տղամարդկանց հավաքականը փայլուն արդյունք է գրանցել![]() 10 օգոստոսի 2022 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները սպասում են Հայաստանի շախմատի հավաքականների ժամանելուն, նրանց թվում է նաև ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա լրագրողների հետ զրույցում ասել է, որ տղամարդկանց հավաքականը փայլուն արդյունք է գրանցել։ «Տղաները իրոք լավ հանդես եկան, կարողացան մեր երկիրը պատվով ներկայացնել այդ մեծ սպորտային միջոցառմանը։ Մենք գիտեինք, որ նրանք լավ հանդես կգան, բայց նրանք գերազանցեցին թե իրենց, թե իրենց մրցակիցներին»,- ասել է Սարգսյանը, գրում է Sputnik Արմենիան։ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը շախմատում վերջին քսան տարիներին եղել է համաշխարհային առաջատար։ «Իսկ վերջին երեսուն տարիներին հայ շախմատիստները զիջել են միայն Ռուսաստանին։ Այսօր էլ շախմատը դպրոցում դասավանդվում է, մեր մասնագետներն էլ շարունակում են նոր ռազմավարական ծրագրեր կազմել մանկավարժական բուհի համար»,- ասել է Սարգսյանը։ Լրագրողների քաղաքական հարցերին ի պատասխան երրորդ նախագահը ասաց, որ այսօր միայն շախմատից է խոսելու և չի ցանկանում անդրադառնալ Հայաստանի «գործող կառավարիչներին»։ Հնդկաստանում անցկացվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց՝ դառնալով արծաթե մեդալակիր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |