Միս տեղափոխող մեքենաները զննվել են․ 16 արձանագրություն կա![]() 11 օգոստոսի 2022 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին՝ առավոտյան 4:00-9:00-ն ընկած հատվածում, Երևան մտնող մայրուղիներում զննվել են միս տեղափոխող փոխադրամիջոցները: 16 արձանագրություն է կազմվել, նշված մսեղիքի վաճառքն արգելվել է։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ ոստիկանության տեսուչների համատեղ վերահսկողությամբ ուժեղացված անասնահամաճարակային մշտադիտարկում Է իրականացվում կենդանիների մորթից գոյացած մթերքի կամ կենդանական ծագման հումքի մատակարարման նկատմամբ։ Կանգնեցված և ստուգված բազմաթիվ փոխադրամիջոցներից 19-ում հայտնաբերվել է միս-մսեղիք, որոնցից միայն 3 է ունեցել սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականը, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Առանց սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի մսեղիք տեղափոխող ֆիզիկական 16 անձի նկատմամբ կազմվել է արձանագրություն, որի հիմքով կիրականացվեն վարչական վարույթներ և կսահմանվի վարչական պատասխանատվություն: Նշված մսեղիքի վաճառքն արգելվել է: Խստացված համատեղ վերահսկողությունը շարունակական է: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |