Թուրք պատգամավոր․ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն կունենա Միջին Ասիային12 օգոստոսի 2022 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում իշխող կուսակցության «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Ահմեդ Արսլանն այցելել է Թուրքիա-Հայաստան սահմանին գտնվող Աքյաքայի շրջան։ Նա հայտարարել է, որ ղարաբաղյան առաջին պատերազմի պատճառով փակված հայ-թուրքական արևելյան այդ սահմանադուռն արդեն 30 տարի փակուղային վիճակ է ստեղծել Աքյաքա քաղաքի և շրջանի համար։ «Այս փակուղու բացման հնարավորությունը շատ արժեքավոր է այս տարածաշրջանի ու բնակիչների համար, ինչպես նաև այն առումով, որ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն ունենա Միջին Ասիային»,-ասել է նա, գրում է Еrmenihaber-ը։ Արսլանը տեղեկացրել է, որ տեխնիկական խմբերը երկու երկրների սահմանին, թե Կարսում, թե Իգդիրում, աշխատանքներ են տանում։ Իրենք սպասելիք ունեն, որ Հայաստանը և Ադրբեջանը համագործակցեն տրանսպորտային միջանցքների իմաստով, բացվեն նաև Թուրքիա-Հայաստան տրանսպորտային միջանցքները։ «Ցանկանում ենք արևելյան սահմանադուռը կարճ ժամանակում և՛ երկաթուղային և՛ ցամաքային ճանապարհի իմաստով բացել և երկու երկրների տրանսպորտային միջանցքն ամբողջացնել։ Երթուղու վրա վերջերս ևս աշխատանքներ են արվել, երկաթգծի հետ կապված որևէ խնդիր չկա, առանց այդ էլ Կարսում, Աքյաքայում մեր գնացքները մշտապես աշխատում են հետևաբար մեր երկաթգիծը վերանորոգված վիճակում է։ Հայաստանի կողմի երկաթգիծը ևս ակտիվ վիճակում է։ Սպասում ենք, որ գործընթացները վայրկյան առաջ ավարտվեն և այս միջանցքը բացվի»,-նշել է թուրք պատգամավորը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն Անկարայում, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտարարել է, թե Ադրբեջանը Նախիջևանի հետ կապի համար ունի այլընտրանք՝ Իրանի տարածքով, շրջանցելով Հայաստանը։ Թուրքիան մշտապես հայտարարում է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցը և ՀՀ հետ կարգավորման գործընթացը քննարկվում և համաձայնեցվում է ադրբեջանցի գործընկերների հետ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |