Hürriyet․ Ռուբինյանն ու Քըլըչը 4 հանդիպումից բացի, մոտ 500 հեռախոսազրույց են ունեցել

Hürriyet․ Ռուբինյանն ու Քըլըչը  4 հանդիպումից բացի, մոտ 500 հեռախոսազրույց են ունեցել

PanARMENIAN.Net - Թուրքական Hürriyet իշխանամերձ թերթի կայքում «Հայաստանի հետ կարգավորման նոր փուլ. սառույցը հալեցնող 500 հեռախոսային խոսակցություն» վերնագրով հրապարակման մեջ հեղինակն անդրադարձել է Թուրքիայի ԱԳՆ-ի անանուն պաշտոնյայի հարցազրույցի որոշ մանրամասների:

Հեղինակը նշել է, որ ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը Մոսկվայի ու Վիեննայի ընդհանուր 4 հանդիպումից բացի մոտ 500 հեռախոսազրույց են ունեցել, գրում է Ermenihaber-ը։

Հղում անելով թուրք բարձր պաշտոնյաներին՝ հեղինակը գրում է, որ երկու հատուկ ներկայացուցիչների «քիմիաները համապատասխանել են», և նրանք շատ անկեղծ ու բարեկամական երկխոսություն են հիմնել: Նշվում է նաև, որ «հայ քաղաքական գործիչ Ռուբինյանը փորձառու դեսպան Սերդար Քըլըչին զանգելիս թուրքերենով է բարևում»:

Հոդվածի սկզբում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը հաջորդ փուլ է թևակոխել, ինչի շրջանակներում նախատեսվում է, որ սեպտեմբերին 2 երկրների համապատասխան կառույցները կհանդիպեն տեխնիկական հարցերի շուրջ մտքերի փոխանակելու նպատակով:

Հեղինակը մանրամասնել է՝ հայտնելով, որ 2 երկրների տեխնիկական պատվիրակությունների կազմում ներկայացուցիչներ կլինեն Տրանսպորտի, Առևտրի ու ԱԳ նախարարություններից: Նախատեսվում է, որ ճանապարհային քարտեզ կկազմվի, որը կընդգրկի նաև Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում տեխնիկական պատվիրակությունների քայլերը: Սեպտեմբերին նախատեսվող հանդիպման վայրը դեռևս հայտնի չէ:

Ընթերցեք նաև․ Թուրք պատգամավոր․ Կարսը Հայաստանի միջոցով հասանելիություն կունենա Միջին Ասիային

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---