UCOM հեռուստատեսության բաժանորդները կրկին կվայելեն Viasat ընտանիքի հեռուստաալիքները՝ արդեն HD որակով12 օգոստոսի 2022 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն այսուհետ կրկին կվայելեն Viasat History, Viasat Nature, Viasat Sport, Viasat Explore, ինչպես նաև Русское кино TV 1000, Action TV 1000 և TV 1000 հեռուստաալիքները՝ արդեն HD որակով։ Ավելին, uTV հեռուստաալիքների ցանկ է վերադարձել նաև Da Vinci Learning-ը։ Viasat Sport հանրահայտ հեռուստաալիքը ցուցադրում է աշխարհի բասկետբոլի լիգայի՝ (NBA), գլխավոր բասկետբոլային լիգայի (MLB), հոկեյի, ամերիկյան ֆուտբոլի, բարձր դասի բոքսի առաջնություններ, էքստրեմալ սպորտաձևերի ու ավտոարշավների թողարկումներ: Viasat History-ի հետ հեռուստադիտողները կբացահայտեն հնագույն և ժամանակակից քաղաքակրթության պատմությունը, կտեսնեն մեծագույն հայտնագործությունները, կիմանան տեխնիկայի և գիտության, սպորտի, երաժշտության, զինվորական կյանքի և գործարարության մասին: Viasat Nature-ն ընտանիքի բոլոր անդամների համար է և կտեղափոխի վտանգավոր գիշատիչների, անօգնական կաթնասունների, վայրի բնության աշխարհ: Viasat Explorer արկածային հեռուստաալիքը կհիացնի ճանապարհորդություններով, կենդանական աշխարհի բազմազանությամբ, արագաշարժ մեքենաներով, սպորտի էքստրեմալ տեսակներով և հայտնի հանցագործությունների բացահայտման պատմություններով: «Ucom հեռուստատեսային ծառայության բաժանորդներն իսկապես կարող են վայելել բարձրակարգ հեռուստաբովանդակությունը մտերիմների հետ՝ բաց չթողնելով և ոչ մի սիրված հաղորդում կամ ֆիլմ։ Ուրախ եմ, որ Viasat ընտանիքի հեռուստաալիքները հասանելի են արդեն HD որակով», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ TV 1000 հեռուստաալիքի եթերում ներկայացված են բոլոր ժամանակների լավագույն հոլիվուդյան և եվրոպական արտադրության ֆիլմերը: Այս ընտանեկան և ընկերական հեռուստաալիքի եթերացանկը ներառում է բազմաժանր կինոդարան, որտեղ յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող ֆիլմը: Da Vinci Learning կրթական հեռուստաալիքն էլ կառաջարկի բացահայտել աշխարհը և շարունակական կրթություն ստանալ տարբեր ուղղություններով: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն Փաշինյան․ Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու, ԱԱԾ-ն է հսկելու «Այո, դիրքը դուրս է գալիս մեր ինքնիշխան տարածքից, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու», - ասել է նա ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով |