Բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը միացել է «Ուրարտուին»

Բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը միացել է «Ուրարտուին»

PanARMENIAN.Net - «Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբին է միացել բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Ժունիորը։ Այդ մասին ասվում է ակումբի հայտարարության մեջ։

Ֆուտբոլիստը ծնունդով Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքից է։ Մինչ «Ուրարտու» տեղափոխվելը, նա հանդես է եկել բրազիլական այնպիսի ակումբներում, ինչպիսիք են՝ Բրազիլիայի Պրեմիեր լիգան (Սերիա Ա) ներկայացնող «Բանգուն», «Վասկո դա Գաման», իսկ 2021/22 մրցաշրջանի երկրորդ հատվածը ֆուտբոլիստն անցկացրել է կրկին նույն լիգայի «Վոլտա Ռեդոնդա» ֆուտբոլային ակումբում։

«Ողջունում ենք Մարկոսին մեր թիմում և մաղթում հաջող ելույթներ ու հաղթանակներ: Հավելենք, որ «Ուրարտուի» կազմում նա հանդես կգա 33 համարի խաղաշապիկով»,-ասվում է ակումբի հայտարարության մեջ։

«Ուրարտուն» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանում 2 հաղթանակ է տարել։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---