Քամուց տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ են վնասվել

Քամուց տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ են վնասվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին, ժամը 18։30-21։05-ը Ճգնաժամային կառավարման ազգային և Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Արաբկիր, Կենտրոն, Աջափնյակ վարչական շրջաններում, Պտղունք և Մուսալեռ գյուղերում վնասվել են շինությունների տանիքների թիթեղյա ծածկեր և գովազդային վահանակներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։

Փրկարարներն ամրացրել և ապամոնտաժել են թիթեղներն ու գովազդային վահանակները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---