8 բուժհաստատություն համալրվել է ՈւՁՀ ստացիոնար հետազոտության սարքերով13 օգոստոսի 2022 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Համայնքային ենթակայության 8 բուժհաստատություն համալրվել է ուլտրաձայնային ստացիոնար հետազոտության սարքավորումներով: Երևանի 2022-ի բյուջեի «Առողջապահական կազմակերպությունների համար բժշկական սարքավորումների և գույքի ձեռքբերում» ծրագրով ձեռք է բերվել և մայրաքաղաքի ենթակայության «Քանաքեռ-Զեդյթուն» ծննդատուն, «Նոր Արեշ» պոլիկլինիկա», թիվ 4, թիվ 8, թիվ 12, թիվ 17, «Նոր Արաբկիր» ԱԿ և «Արշակունյաց պոլիկլինիկա ՓԲԸ-ներին է տրամադրվել ուլտրաձայնային ստացիոնար հետազոտման սարք՝ 3 տվիչով: Նախաձեռնության առաջնային նպատակը վաղ շրջանում հիվանդությունների հայտնաբերումն է, կանխարգելումն ու արդյունավետ բուժումը: Թիվ 4 պոլիկլինիկան վերակազմակերպման գործընթացում է: Նախատեսվում է բուժհաստատությունը հագեցնել ժամանակակից սարքավորումներով՝ մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Նույն ծրագրով 2022 թվականի նախատեսվում է տրամադրել նաև 34 միավոր բուժսարքավորում՝ ռենտգեն, այդ թվում՝ շարժական (շտապբուժօգնության ծառայության համար), ուլտրաձայնային հետազոտման սարքեր, ավտոռեֆկերատոմետրեր: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |