Ինքնագլորների երթևեկության կանոնները խախտողները կտուգանվեն. Նախագիծ է մշակվել13 օգոստոսի 2022 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք կոչված են կարգավորելու ինքնագլորների երթևեկությունը։ Նախագիծն առնչվում է նաև անվաչմուշկներին, սկուտերներին, սքեյթբորդներին և անհատական տեղաշարժման այլ միջոցներին (էլեկտրական սքեյթբորդներ, ինքնակառավարվող սկուտերներ, հիրոսքութերներ, սեգվեյներ, միանիվներ և այլն), բացառությամբ հեծանիվների և հաշմանդամային uայլակների: Անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության կանոնները խախտողներին ոստիկանությունը կտուգանի 5000 դրամով։ Նախագծով մասնավորապես առաջարկվում է ինքնագնացների երթևեկությունը 14 տարեկանից բարձր անձանց դեպքում թույլատրել՝ ա) հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, բ) այդ վայրերի բացակայության դեպքում՝ մայթով կամ հետիոտնային արահետով, գ) «ա» և «բ» կետերով նշված վայրերի բացակայության դեպքում՝ կողնակով, իսկ բացակայության դեպքում՝ երթևեկելի մասի աջ եզրով։ Ինքնագլորներով 7-14 տարեկանների երթևեկությունը կթույլատրվի միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության կամ դրանցով երթևեկության անհնարինության դեպքում՝ հեծանվային և հեծանվահետիոտնային արահետներով, իսկ մինչև 7 տարեկաններինը՝ բացառապես մայթերով և հետիոտնային արահետներով։ Էլեկտրական շարժիչ (շարժիչներ) ունեցող ինքնագնացների օգտագործումը 14 տարին չլրացած անձանց կարգելվի։ Ինքնագլորների շահագործումը բնակավայրերից դուրս ճանապարհներին նույնպես կարգելվի։ Ինքնագլորների շահագործման առավելագույն արագություն կսահմանվի 20 կմ/ժ, իսկ հետիոտնների հետ համատեղ երթևեկության ժամանակ՝ 10 կմ/ժ։ Ավելի վաղ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգիչ վիճակագրություն էր ներկայացրել` միայն վերջին 3 ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած մոտ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |