Ջանիբեկյանը հիմնել է միջազգային վենչուրային նոր ընկերություն՝ Triple S Ventures-ը13 օգոստոսի 2022 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Ձեռնարկատեր Արթուր Ջանիբեկյանը, Seaside Startup Summit-ի համահիմնադիրներ Հակոբ Հակոբյանի ու Ավագ Սիմոնյանի հետ համատեղ, նոր միջազգային վենչուրային ընկերություն են հիմնել՝ Triple S Ventures։ Triple S-ն ակտիվ գործունեություն է վարում Հայաստանում և սփյուռքում։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են Pre-seed կամ Seed փուլում գտնվող ստարտափները։ Ներդրումները կարվեն արհեստական բանականության (AI), SaaS հարթակներում, բլոկչեյն տեխնոլոգիաների (Blockchain), կրեատիվ տնտեսության (Creator economy) և ֆինանսական տեխնոլոգիաների (Fintech) ոլորտներում։ Հիմնադրամի նպատակներից է միջազգային մասշտաբով փորձի փոխանակումը և նոր ներդրումային հնարավորությունների բացահայտումը։ Առաջիկա օրերին հիմնադրամը կսկսի գործել ԱՄՆ-ում՝ Հարավային Կալիֆոռնիայում։ Ապագայում նախատեսվում է գործունեություն ծավալել նաև ԵՄ շուկաներում և Մեծ Բրիտանիայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |