«Սուրմալուի» պայթյունը. Ինչ է հայտնի կեսօրի դրությամբ

«Սուրմալուի» պայթյունը. Ինչ է հայտնի կեսօրի դրությամբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ի ժամը 12։00-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի հետևանքով կա 6 զոհ։ Նրանց բոլորի ինքնությունը հայտնի է. Միսակ Մարգարյան, ծնված 1964թ․, Անահիտ Մխիթարյան, ծնված 1967թ․, Ջեմմա Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, ծնված 1960 թ․ և Գայանե Ավետիսյան, ծնված 1966 թ․)։

15 անձի գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։

Նրանք են․ 1․ Արամ Հայրապետյան, ծնված 1981թ․, 2․ Մարատ Շահբազյան, 3․ Սիրարփի Խաչատրյան, 4․ Մարիամ Խաչատրյան, 5․ Հարութ Գարաքյան, 6․ Գագիկ Կարապետյան, 7․ Արտավազդ Հայրապետյան, 8․ Էռնա Գրիգորյան, ծնված 1980 թ․, 9․ Հրաչյա Սարգսյան, ծնված 1976 թ․, 10․ Վաչագան Եղոյան, ծնված 2000 թ․, 11․ Վանիկ Ամիրխանյան, 12․ Կսենիա Բադալյան, ծնված 1981 թ․, 13․ Արամ Հարությունյան, 14․ Դավիթ Մխիթարյան, 15․ Կարապետ Մկրտչյան, ծնված 1974 թ․։

Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է: Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, տեղեկացնում է առողջապահության նախարարություն։

Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:

- Կեսօրի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։ Դեպքի վայր են մեկնել Շիրակի և Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը։

Աշխատանքներին մասնակցում է մոտ 150 կամավոր։

- Օգոստոսի 15 առավոտյան «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ Վարչապետին ներկայացվել է որոնողափրկարարական և հրդեհի մարման աշխատանքների ընթացքը:

- ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) տեղի ունեցած պայթյունի առիթով հայտնել է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա ՏՄ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-16-ը ներառյալ ստուգում են իրականացրել և հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ:

Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր էր տվել ընկերության տնօրինությանը։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով․ մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն․ փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր», «էրեբունի», «Իզմիրլյան» ԲԿ-ներ և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---