ԱՄՆ-ի, Չինաստանի դեսպանությունները և Վրաստանի ԱԳՆ-ն ցավակցել են «Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատներին15 օգոստոսի 2022 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում բոլոր վիրավորներին: Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայթինեի ուղերձում։ «Արտակարգ իրավիճակների նախարարության և իրավիճակին արագ արձագանքած մյուսների ջանքերն արժանի են գովասանքի։ Կիսում ենք կորստի ցավը և մեր զորակցությունն ենք հայտնում իրենց կորուստը սգացողներին»,- նշել է նա։ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը ևս ցավակցություն է հայտնել Երևանում պայթյունի կապակցությամբ։ «Հայաստանում Չինաստանի դեսպանությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին», - ասվումէ ցավակցական հաղորդագրության մեջ: Ցավակցություն է հայտնել նաև Վրաստանի ԱԳ նախարարությունը։ «Երևանում հզոր պայթյունի մասին լուրերը շոկային էին։ Մեր ցավակցություններն ենք հայտնում ողբերգության զոհերի հարազատներին և մերձավորներին։ Ցանկանում ենք շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին և համերաշխություն ենք հայտնում մեր հայ բարեմակներին»,-ասվում է նախարարության Twitter-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ։ Օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 15-ի 12։00-ի դրությամբ հասել է 6-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 21-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 15 անձ դեռևս որոնվում է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |