Փամբուխչյան․ Քանի կա հավանականություն, որ փլատակներից մարդ կհայտնաբերվի, ծանր տեխնիկա չենք օգտագործում![]() 16 օգոստոսի 2022 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ամբողջ ծավալով իրականացնում ենք միմիայն որոնողափրկարարական աշխատանքներ։ Արմեն Փամբուխչյանի խոսքով՝ քանի դեռ կա հավանականություն, որ փլատակներից կարող են քաղաքացու հայտնաբերել, ծանր տեխնիկա միանգամից չեն օգտագործում, հայտնում է Panorama.am-ը։ «Հնարավորինս բացազատում ենք տարածքը, հետո ,ծանր տեխնիկա օգտագործելուց առաջ, մեր փրկարարներից մարդ է լինում տվյալ հատվածում, դիտարկում է իրականացնում և նոր ծանր տեխնիկան օգտագործվում է»,- ընդգծել է նա։ Նախարարը նաև հայտնել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում hրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ հրդեհ չկա։ Նրա խոսքով՝ միայն հովացման աշխատանքներ են իրականացվում, քանի որ ինչքան մաքրում են փլատակները, այնքան փոքր օջախներ են բռնկվում՝ ծխի տեսքով։ Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք հանդիպել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատիրոջ հետ, դեպքի վայրո՞ւմ է։ Նախարարը նշել է, որ հանդիպել են սեփականատերերի հետ։ «Այսօր էլ որոշակի հատակագծեր ենք ուզել Կադաստրի կոմիտեից, որպեսզի նկուղային հարկերում եթե կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, ունենանք նաև այդ հատակագծերը։ Նկուղային հատվածներում տարածքը բացազատված է, մենք կկարողանանք ավելի մանրակրկիտ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնել»,- ասել է Փամբուխչյանը։ Օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվը օգոստոսի 16-ի 12։00-ի դրությամբ հասել է 16-ի, բուժկենտրոններ դիմած 61 անձից 12-ը շարունակում է ստացիոնար բուժումը։ 8 անձ դեռևս որոնվում է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |