ՌԴ դեսպանությունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին․ Վրդովված են «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ ԶԼՄ-ների «ցինիկ նյութերով»17 օգոստոսի 2022 - 14:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ վրդովմունք հայտնելով «Սուրմալուի» պայթյունի առնչությամբ տեղական ԶԼՄ-ներում «ցինիկ նյութերով» և ռուսական կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով։ «Վրդովված ենք տեղական տեղեկատվական դաշտում շրջանառվող ցինիկ նյութերով, որոնք վիրավորական և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ներգրավված լինելու վերաբերյալ։ Դիտարկում ենք դա որպես ուղիղ սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման զրպարտության հետևում, որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք նման անբարյացակամ դրսևորումները կասեցնելուն ուղղված քայլեր՝ ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ համապատասխան նոտան ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Օգոստոսի 14-ին` ժամը 13։23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի և հրդեհի հետևանքով կա 16 զոհ, 2 անհետ կորած: Անհետ կորած կարող են համարվել Գագիկ Կարապետյանը և Վանիկ Ամիրխանյանը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |