Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն18 օգոստոսի 2022 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի պատանիների և մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել։ Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 206 կգ, գրում է Panorama.am-ը։ 16-ամյա Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 91 կգ՝ վաստակելով նաև փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում 115 կգ արդյունքով նա նվաճել է փոքր ոսկե մեդալ: Չեմպիոն պատրաստելու համար մեդալով պարգևատրվել է նաև կանանց հավաքականի մարզիչ Արտաշես Ներսիսյանը։ Ավելի վաղ Եվրոպայի առաջնությունում երկամարտի արդյունքով չեմպիոն են դարձել նաև 61 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը և 67 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, ավելի ավագ տարիքային խմբում 49 կգ քաշային Միքայել Չոլակյանը, ինչպես նաև 49 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |