Արզնիում ավարտվել է ասորական եկեղեցու վերակառուցումը![]() 19 օգոստոսի 2022 - 14:27 AMT PanARMENIAN.Net - Արզնի գյուղում ավարտվել է ասորական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը, հայտնում է Հուշարձանների պահպանության Կոտայքի մարզային ծառայությունը։ Տեղադրվել է եկեղեցու խաչը: Եկեղեցին կառուցվել է 1881-ին։ ՀՀ տարածքում գործում է երեք ասորական եկեղեցի, որոնցից երկուսը հաշվառված են Արարատի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում: Հայաստանում բնակվող ասորիները համարվում են Արևելքի Ասորական կաթողիկոսության Սուրբ Առաքելական Եկեղեցու հետևորդները: Ասորիները բնակություն են հաստատել Հայաստանում 1828-29թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտից հետո: Ասորական 100 ընտանիք դիմել է ցարական Ռուսաստանի իշխանություններին` Հայաստանում բնակվելու խնդրանքով: Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվելով Արևելյան Հայաստան, հաստատվել են Երևանի նահանգում, ներկայիս Արարատի մարզի Դիմիտրով, Վերին Դվին, Կոտայքի մարզի Արզնի, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղերում և Երևանում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |