Հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և բազմազավակ ընտանիքների երեխաները հանգստանում են ծաղկաձորյան ճամբարում22 օգոստոսի 2022 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Ծաղկաձորի «Լավա Աղբյուր» ճամբարում ամառային արձակուրդներն են անցկացնում հայրենիքի պաշտպանությանը մասնակցած և բազմազավակ ընտանիքների 11-13 տարեկան երեխաները։ Ճամբարականները գիտեն՝ Հայաստանից լավ տեղ չկա, ապրելու բանաձևն էլ՝ սովորել, դառնալ լավ մասնագետ և հզորացնել երկիրը։ Արդեն 6 տարի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն իրականացնում է ամառային կրթական ծրագրեր՝ երեխաներին ֆինանսական գիտելիքներ փոխանցելու համար։
Երեխաների համար կազմակերպվում են խաղ-մրցույթներ, քննարկումներ, որոնց միջոցով նրանք իմանում են, թե ինչ ծառայություններ են մատուցում ֆինանսական կազմակերպությունները, ինչ է ֆինանսական ապահովագրությունը, ավանդը և, առհասարակ՝ ինչ է փողը։ Կրթական ծրագրին մասնակցում է Ակբա բանկը, որը ճամբարականների համար կազմակերպել է ինտերակտիվ ծրագիր։
Բանկի աշխատակիցները խաղերի միջոցով երեխաներին են փոխանցում ընկերության, փոխօգնության, միասնականության և թիմային աշխատանքի գաղափարները։ Ուսումնական տարվան ընդառաջ Ակբա բանկը ճամբարականների համար պատրաստել է նաև նվերներ՝ գրենական պիտույքներ, գրքեր։ Սեպտեմբերին ճամբարականները դպրոց կգնան արդեն լավ ընկերներ դարձած, ջերմ հիշողություններով և համալրված գիտելիքներով։
«Օրվա հիմնական նպատակը երեխաներին ուրախացնելն է, հաճելի օր պարգևելը, լավ հիշողություններ ստեղծելը։ Խաղերի հիմքում դրված էր միմյանց օգնելու ու համագործակցելու գաղափարը: Միմյանց օգնելով, մի գաղափարի շուրջ համախմբվելով ու միասին համագործակցելով՝ երեխաները կարողացան խաղը խաղալ»,-նշել է Ակբա բանկի Ոչ ֆինանսական ծառայությունների թիմ լիդեր Արմինե Թումանյանը: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |