Թուրքիան կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի մրցաշարին10 ապրիլի 2009 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Երեւանի «Դինամո» մարզասրահում ապրիլի 25 եւ 26-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի մրցաշար: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, այս պահին իր մասնակցությունը հաստատել են 10 երկրների թիմեր: «Մրցաշարին մասնակցելու հայտեր են ներկայացրել նաեւ Թուրքիայի, Իրանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լիբանանի, Սիրիայի թիմերը, Ռուսաստանի 2 հավաքականներ, այդ թվում Մոսկվայի ու Դաղստանի հավաքականները: Սակայն ակնկալվում է, որ իրենց մասնակցությունը կհայտագրեն եւս 2-3 թիմ: Մարզիկներն այս մրցաշարում հանդես կգան 2 մարզաձեւում` մարտարվեստ, այսինքն մենամարտ, եւ մարմնամարզական վարժություններ: Վերջինիս կմասնակցեն նաեւ աղջիկներ»,-ասել է Չոբանյանը: Ըստ Չոբանյանի, այս մրցաշարը նաեւ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նախապատրաստական փուլ կարելի է համարել: «Մենք կմասնակցենք նաեւ Ուշուի աշխարհի 10-րդ առաջնությանը, որը կանցնի հոկտեմբերի 26-30 Տորոնտոյում, եւ 2010թ. Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի անցյալ տարվա առաջնությունում Վարշավայում մենք բավականին լավ ցուցանիշներ ունեցանք: Մեր ուշուիստները մեդալներ նվաճեցին, օրինակ, Սասուն Հայրապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Սերգեյ Սեւյանն ու Կարեն Սահակյանը արծաթե մեդալակիրներ, իսկ Հարություն Սիմոնյանը, Արման Ավետիսյանը եւ Լիանա Վարդանյանը բրոնզ նվաճեցին»,-նշել է Չոբանյանը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |