Հայաստանի ազգային գրադարանում նշել են ազգագրագետ Վերժինե Սվազլյանի հոբելյանը10 ապրիլի 2009 - 23:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային գրադարանում ապրիլի 3-ին նշվել է Վերժինե Սվազլյանի 75-ամյակը: Ազգագրագետի բազմաթիվ աշխատանքները` շուրջ 500, զգալի տեղ են զբաղեցնում Հայաստանի պատմության եւ մշակույթի ուսումնասիրման ոլորտում: Շատերը Վերժինե Սվազլյանի ամենանշանակալի աշխատությունն են համարում «Ցեղասպանություն. Արեւելյան Հայաստանի հայերի բանավոր վկայությունները»: Այս գրքում զետեղված տեղեկությունները հավաքելու համար ազգագրագետին 50 տարի է պահանջվել: Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը հայ ազգագրության հիմնարար աշխատությունների հեղինակ է, վերջերս նա պարգեւատրվել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «21-րդ դարի մեծագույն նվիրյալ» պատվավոր շքանշանով, իսկ ապրիլի 3-ին նրա պարգեւներին ավելացան եւս երկուսը` Հայաստանի Ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտի մեդալն ու համանուն հայրենակցական ընկերության «Մուսադաղ» մեդալը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |