Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին10 ապրիլի 2009 - 23:38 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները (CCAF) պահանջում են անհապաղ ազատել «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանին, որին վրացական դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, CCAF հայտարարության մեջ ասվում է, որ «Միասնական Ջավախքի» առաջնորդին ներկայացված մեղադրանքներն ոչ մի բանով հիմնավորված չեն: «Կազմակերպության գործունեությունն ուղղված չէ Վրաստանի թուլացմանը, հակառակը, այն ուղղված է պետականության ամրապնդմանը ժողովրդավարության ամրապնդման եւ հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ: Ապրիլի 6-7 Վրաստանի Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի են ունեցել ջավախահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագան Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի ու կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով ամփոփիչ լսումները: Դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Վ.Չախալյանին` չփոխարինելով պատժի մի մասը տուգանքով: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |