Բերձորից տեղահանվածների մեծ մասը տեղափոխվել է Հայաստան

Բերձորից տեղահանվածների մեծ մասը տեղափոխվել է Հայաստան

PanARMENIAN.Net - Բերձորից տեղահանված բոլոր բնակիչներն արդեն տեղավորվել են, նրանց մեծամասնությունը տեղափոխվել է Հայաստան։ Այդ մասին հայտնել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը, տեղեկացնում է ՍիվիլՆեթը:

Բերձորի բնակիչների մեծամասնությունը քաղաքից դուրս էր եկել 44-օրյա պատերազմից հետո, բայց, համայնքապետի խոսքով՝ դեռ 170 մարդ բնակվում էր Բերձորում՝ մինչև Լաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու գործարկումը։

Ալեքսանյանը հայտնել է, որ 170 բնակչից 15-ը բնակություն է հաստատել Արցախում, մնացածը՝ Հայաստանում։

«Հայաստանում վարձով են առայժմ բնակվում, իսկ Արցախում դեռ հյուրանոցներում են: Արցախում տեղահանվածներին բնակարաններով են ապահովելու, մյուս ամսվա վերջ արդեն կլինի բնակարանները»,- նշել է նա։

Կառավարության որոշմամբ Արցախից տեղահանվածները պետական սուբսիդավորում են ստանում՝ Երևանում տուն գնելու դեպքում մինչև 8 մլն դրամի չափով, Հայաստանի մարզերում՝ մինչև 10 մլն դրամ, Արցախում՝ մինչև 12 մլն դրամ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---