Գլենդեյլում հարգել են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը11 ապրիլի 2009 - 01:41 AMT PanARMENIAN.Net - Գլենդեյլի հանրային գրադարանում հարգել են ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի հիշատակը: Միջոցառմանը մասնակցել է 50 մարդ, այդ թվում նաեւ նախագահ Վիլսոնի ծոռ Դոնալդ Վիլսոն Բուշը: Վուդրո Վիլսոնի անվան գրադարանի հսկիչ Ջերոդ Քերնին նշել է, որ Ամերիկայի նախագահը միշտ ցանկացել է, որպեսզի Հայաստանը լինի անկախ երկիր: Նա նշել է, որ նախագահ Վիլսոնն ուրվագծել էր Հայաստանի սահմանները 1920 թվականի խաղաղ պայմանագրի շրջանակներում, եւ հայերը մինչ օրս պայքարում են «Վիլսոնյան Հայաստանի» միջազգային ճանաչման համար: «Վուդրո Վիլսոնը ոչ միայն գլխավոր խաղացողն է եղել հայկական հարցում, այլ նաեւ ինքնորոշման իրավունքի պաշտպանը», - նշել է Քերնին: Դոնալդ Վիլսոն Բուշն իր հերթին ընդգծել է, որ աջակցում է պատմական հողերի վրա իրենց իրավունքի վերականգնման համար մղվող հայերի պայքարին, գրում է Glendale Newspress-ը:1920 թվականի նոյմեբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ստորագրել է այսպես կոչված արբիտրաժային վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ: Բացի այդ, Սեւրի պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրությունը բաժանվել էր ենթամանդատային տարածքների: Պաղեստինն ու Հյուսիսային Իրաքը Կիրկուկի եւ Մոսուլի հետ միասին անցնում էին Մեծ Բրիտանիայի վերահսկողության տակ, Կիլիկիան` Ֆրանսիայի: Արեւմտյան Հայաստանի մանդատն առաջարկվել էր ԱՄՆ-ին, սակայն Կոնգրեսը հրաժարվել էր այն հաստատել: Այնուամենայնիվ, արբիտրաժային վճիռը վաղեմության ժամկետ չունի եւ չի կարող վիճարկվել ոչ մի միջազգային դատական ատյանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |