Միշելը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ30 օգոստոսի 2022 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության նախագահ Շառլ Միշելը, բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ, հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Նախապատրաստական զանգեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վաղը Բրյուսելում կայանալիք չորրորդ հանդիպմանն ընդառաջ»,- ասվում է գրառման մեջ։ Փաշինյանի և Ալիևի հանդիպումը Բրյուսելում նախատեսված է օգոստոսի 31-ին։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ասել էր, որ Բրյուսելում նախատեսվում է համաձայնեցնել խաղաղության համաձայնագրի կազմման աշխատանքային խմբի ստեղծման հարցը։ Հայկական կողմն հայտարարությունը չի մեկնաբանել և հորդորել է հետևել հանդիպման վերաբերյալ պաշտոնական լրահոսին։ Իսկ օգոստոսի 30-ին Մոսկվայում նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |