ԱՄՆ-ում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան11 ապրիլի 2009 - 02:02 AMT PanARMENIAN.Net - Հայկական հետազոտությունների ազգային ասոցիացիան կազմակերպել է Մայքլ Հակոբյանի Հայոց ցեղասպանության մասին նոր վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրումից հետո տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են ֆիլմի հեղինակը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Մերձավոր Արեւելքի պատմության դասախոս Պետրոս Տեր-Մաթոսյանը, Վորչեստեր (США) Կլարկի համալսարանի պրոֆեսոր թուրք պատմաբան Թաներ Աքչամը: «Տարածաշրջանում անվտանգության նպատակներով Հայաստանը պետք է լավ հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ: Այդ իսկ պատճառով, Թուրքիան եւ Հայաստանը պետք է բուժեն անցյալի վերքերը եւ խաղաղություն ու բարգավաճում ապահովեն տարածաշրջանում», - հայտարարել է պրոֆեսոր Աքչամը:Քննարկման ընթացքում Մայքլ Հակոբյանը նշել է, որ 400 հարցազրույց է անցկացրել Ցեղասպանությունից հետո կենդանի մնացած հայերի, այդ թվում նաեւ հարցազրույցը 1890 եւ 1909 թթ. Ադանա քաղաքում հայերի կոտորածի վկաների հետ: Նրա խոսքերով, ծրագրվում է եւս մեկ ֆիլմ ստեղծել, որում կներկայացվեն The River Ran Red-ում չընդգրկված կադրերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |