ՀՀ ԱԳՆ․ Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը ԼՂ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ![]() 30 օգոստոսի 2022 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով Ադրբեջանում հավատարմագրված դեսպանների այցին Շուշի, հայտարարել է, որ հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ։ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Շուշիում համաժողով է եղել: «Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միակողմանի այցերի անընդունելիության վերաբերյալ: Համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է ներգրավված լինի միջազգային համագործակցության և աջակցության ծրագրերում: Միաժամանակ, բարձր ենք գնահատում այն երկրների դիրքորոշումը, որոնք խորքային պատկերացում ունենալով հակամարտության վերաբերյալ՝ հրաժարվել են նմանօրինակ միակողմանի ակցիային մասնակցելուց»,-ասվում է Հունանյանի մեկնաբանության մեջ։ Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպանները հրաժարվել են այցելել Շուշի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |