ՊԵԿ․ Առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմի արտոնությունն ուժի մեջ է մինչև հոկտեմբերի 1-ը

ՊԵԿ․ Առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմի արտոնությունն ուժի մեջ է մինչև հոկտեմբերի 1-ը

PanARMENIAN.Net - Առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմի արտոնությունն ուժի մեջ է մինչև հոկտեմբերի 1-ը, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի թույլատրելի շեմը մարտի 31-ից վեց ամսով սահմանվել է 200,000 դրամ՝ նախկին 200 եվրոյի փոխարեն:

Ֆիզիկական անձը կարող է օրվա մեջ մի քանի տարբեր կայքից գնումներ իրականացնել և այդ առաքանիները ներմուծել Հայաստան: Արտոնության սահմանաչափը կիրառվում է յուրաքանչյուր առաքանու մասով:

Դեռևս հայտնի չէ՝ արդյոք հոկտեմբերի 1-ից հետո արտոնությունների ժամկետը կարող է երկարացվել, թե ոչ։

Արտոնության մասին որոշումը հրապարակվել էր ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտել հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---