ԱՀ ՆԳՆ․ Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով![]() 31 օգոստոսի 2022 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթևեկությունն արդեն իրականացվում է այլընտրանքային երթուղով՝ շրջանցելով Բերձորը, տեղեկացնում է ԱՀ ՆԳ նախարարությունը։ Ճանապարհի երկայնքով տեղակայվել են ռուս խաղաղապահները: Այստեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում նաև ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանները և ԱԻ պետական ծառայության փրկարարները՝ հսկելով քաղաքացիների անվտանգ ելումուտը։ Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղին, որը սկսվում է Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի խաչմերուկից՝ շահագործվում է օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից: Օգոստոսի 29-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ ՆԳՆ-ի հաղորդագրությանը նախորդել էր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ նշվել էր, որ 2020 թ. -ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող մոտ 4․7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |