ՃՈ-ն սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն ուժեղացված ծառայություն կապահովի

ՃՈ-ն սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ն ուժեղացված ծառայություն կապահովի

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 1-ը Ճանապարհային ոստիկանությունը «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառումների շրջանակում իր կողմից սպասարկվող մարզերում իրականացնելու է ուժեղացված ծառայություն։ Այդ մասին ասվում է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի հայտարարության մեջ։

Միամսյակի ընթացքում ՃՈ-ն ուժերն ու ռեսուրսները կենտրոնացնելու է դպրոցների ու մյուս ուս.հաստատությունների մերձակա հատվածներում:

Նպատակն է ապահովել ճանապարհային երթևեկության անվտանգությունը, տրանսպորտային միջոցների և հետիոտնի անխափան երթևեկը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---