Բաբայան․ ՔԿ-ն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված էր

Բաբայան․ ՔԿ-ն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված էր

PanARMENIAN.Net - «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի ձերբակալությանն ու ՔԿ հաղորդագրությանը, գրել է, որ Քննչական կոմիտեն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված է եղել թշնամու կողմից:

«Նրանք չեն էլ նկատում, թե ինչպես են, ամեն «բացահայտման» մասին պաշտոնական հաղորդագրություններ հրապարակելով, բացահայտում հենց իրենց կողմից կատարված հանցանքները:

Մեկ օրինակ. Քննչական կոմիտեն ՊԲ նախկին հրամանատարին ձերբակալելուց «բացահայտել» է, որ նոյեմբերի 7-ին Շուշին արդեն գրավված է եղել թշնամու կողմից: Իսկ հիմա հիշեք, թե Արցախի նախագահի հայտնի հրապարկված հեռախոսային խոսակցությունը որ օրն էր և նա ինչ էր ասում, ավելի ճիշտ՝ ինչ էր խնդրել Նիկոլ Փաշինյանին ու մերժվել: Սրան համադրեք Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 8-ին արված ֆեյսբուքյան հայտարարությունը՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Իրականում ամեն բան հստակ է և բացահայտված:

Այս իշխանության հեռացումից հետո նոր և օբյեկտիվ պայմաններում առանձնապես ոչ լայնածավալ քննչական գործողություններով կհիմնավորվի բոլոր դրվագներն ու դրանցում մեղավոր անձանց շրջանակը: Ամբողջ ապացուցողական բազան հանրայնացված է, կմնա ընդամենը դրանք համակարգված արձանագրելը»,- ասվում է գրառման մեջ:

ՔԿ հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանցիները «շրջանցել են Շուշի - Քարին Տակ խաչմերուկում տեղակայված յուրային ստորաբաժանումներին և նոյեմբերի 5-ին՝ երեկոյան, Շուշի-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա գտնվող լցակայանի խաչմերուկի մոտակայքից ներթափանցել Շուշի՝ նոյեմբերի 7-ից ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելով քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումները, ժամանակավրեպ կիրառելու հետևանքով, տվել են զոհեր և վիրավորներ»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---