Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից մոտ 19.1 մլրդ դրամի ապօրինի գույքն ու ակտիվները բռնագանձելու վարույթ կա![]() 31 օգոստոսի 2022 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության 2022-ի հուլիսի 27-ին ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Խոսքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և փոխկապակցված անձանցից մոտ 19.1 մլրդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքերն ու ակտիվները բռնագանձելու հայցադիմումի մասին է։ Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Դրանով դատարանին պահանջ է ներկայացվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված 5 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝ 5 անշարժ գույք՝ Երևան քաղաքում գտնվող առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոցներ, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1.530.135.900 ՀՀ դրամ, մասնակցություններ թվով 3 իրավաբանական անձերում, 614.544.139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2.410.463.523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը, Ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4,450,350,364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10,098,300,000 դրամ ներդրման գումարը: Գլխավոր դատախազության կողմից շարունակվում է դատարան ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ ներկայացնելու գործընթացն այն գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ։ Վերոնշյալը դատարանի կողմից վարույթ ընդունված տասներեքերորդ նման հայցադիմումն է»,- ասվում է գրառման մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |