Արտակ Բեգլարյան. «Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ աղերս չունեն

Արտակ Բեգլարյան. «Ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ աղերս չունեն

PanARMENIAN.Net - Իվանյան կամ Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող այլ համայնքներ «ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին բամբասանքներն իրականության հետ որևէ աղերս չունեն: Այդ մասին օգոստոսի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հանրահավաքի մասնակիցների հարցերին ի պատասխան:

Նրա խոսքով՝ Արցախի իշխանությունների օրակարգում ոչ միայն նման հարց չկա, այլև առաջնահերթ են մնում 2020թ.-ի պատերազմի հետևանքով հազարավոր տեղահանված քաղաքացիներին բնակարաններով ապահովելու և նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հարցերը, հայտնում է Արցախպրեսը։

«Անընդունելի ենք համարում այս դժվարին ժամանակահատվածում հանրության շրջանում նմանօրինակ պառակտիչ ու սադրիչ բամբասանքների տարածումը: Առանց այն էլ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, անվտանգային հարցեր, որոնց անցնցում լուծելու ողջ բեռն ու պատասխանատվությունն առաջին հերթին կրում են իշխանությունները: Բայց առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար պետք է բոլորս միասին կենտրոնացնենք մեր ուժերը, ընդունենք, որ միայն մեկս-մյուսի աջակցությամբ կարող ենք ապահովել մեր ազգային ու պետական շահերը»,- ասել է Բեգլարյանը:

Արցախի ոստիկանությունը հայտնել է, որ Բերձորում և Աղավնոյում 13 տան հրկիզման դեպքերով նախապատրաստված բոլոր նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է։

Ավելի վաղ ԱՀ իշխանությունները տեղեկացրել էին Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Արցախի իշխանությունները զգուշացրել էին բնակիչներին, որ տունն այրելու դեպքում փոխհատուցում չեն ստանա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---