ԱԱԾ․ Ադրբեջանից դեպի Նախիջևան տարանցման հավանական երթուղիները մշակման փուլում են![]() 1 սեպտեմբերի 2022 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանից Նախիջևան տարանցման հավանական ավտոմոբիլային երթուղիները և կարգը մշակման փուլում են։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԱԾ–ի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Օգոստոսի 18-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը երեք անցակետ կբացի Ադրբեջանի հետ սահմանին։ Կառավարության որոշման նախագիծն առաջարկել է Ազգային անվտանգության ծառայությունը։ ԱԱԾ–ն հայտնել է, որ շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703–Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետի բացում, որոնցով հնարավորություն կընձեռվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ «Այժմ մշակման փուլում են տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, հետևաբար հարցերին հնարավոր կլինի պատասխանել համապատասխան որոշումներ ընդունելուց հետո»,- նշել է ԱԱԾ-ն։ Նախագծով առաջարկվում է «հայ–ադրբեջանական պետական սահմանին» բացել հետևյալ անցակետերը (նախագծում նշվում են նաև Արցախի բնակավայրերի և շրջանների ադրբեջանական տեղանունները)` «Սոթք» («Քելբաջար»), Գեղարքունիքի մարզ (Քելբաջարի շրջան), «Երասխ» («Սադարակ»), Արարատի մարզ (Սադարակի շրջան), «Քարահունջ» («Էյվազլի»), Սյունիքի մարզ (Ղուբաթլուի շրջան)։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգների կատարման անհրաժեշտությամբ, որոնք վերջինս տվել է օգոստոսի 4-ի կառավարության նիստում։ Այդ օրը ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է թեկուզ այսօր կապ ապահովել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։ Խոսքը դե ֆակտո սահմանի մասին է, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |