Սուլեյման Դեմիրել. Թուրքիան ոչինչ չի շահի Հայաստանի հետ սահմանը բացելուց11 ապրիլի 2009 - 14:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն, Եվրոպան ու Ռուսաստանը հայ-թուրքական սահմանի բացման հաշվին ցանկանում են լուծել իրենց աշխարհաքաղաքական խնդիրները Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն բազմիցս է առաջարկել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը: «Ես նրանց միշտ հարցրել եմ, թե ինչ կշահի դրանից Թուրքիան, սակայն նրանք ոչինչ չէին պատասխանում: Մենք իմ ընկեր Հեյդար Ալիեւի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծեցինք Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ, որ նրանք անխախտ են, նրանց հիմքը շատ ամուր է, իսկ այժմ կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք պարզամտության կամ անհեռատեսության պատճառով կարող են վնասել մեր հարաբերություններին: Այժմ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի միջոցով ամրապնդվել Հայաստանում: Իսկ նման իրավիճակը կարող է կտրուկ խարխլել Բաքվի դիրքերը, քանի որ ԱՄՆ-ի մերձեցումը Հայաստանի հետ չի բխում Ադրբեջանի շահերից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է ձգձգվել եւ տարիներ տեւել, ինչը հավասարազոր է Լեռնային Ղարաբաղը կորցնելուն»,-ասել է Դեմիրելը: Նա գտնում է, որ եթե Անկարան իրոք մտադիր է դառնալ Կովկասի աշխարհաքաղաքական առաջնորդներից մեկը, ապա պետք է այնպիսի պայմաններ դնի եւ այնպես օգտագործի իր ազդեցությունը, որ կարողանա հասնել Ղարաբաղին մերձակա «գրավյալ տարածքների» ազատագրմանը, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |