Վարչապետ․ Բրյուսելում քննարկումը հեշտ չէր![]() 1 սեպտեմբերի 2022 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի նիստում անդրադառնալով Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպմանը, ասել է, որ քննարկումը ծավալուն էր, հեշտ չէր։ «Քննարկումը ծավալուն է եղել, քննարկումը հեշտ չէր։ Բայց ուզում եմ արձանագրել, որ մեր նպատակադրումները մնում են նույնը՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը և վճռականություն է անհրաժեշտ այն կյանքի կոչելու համար»,-ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ դա հեշտ չէ, պարզ չէ, հնարավոր լուծումներն ակնհայտ չեն, ուստի, պետք է շարունակել հետևողական աշխատանքը։ Օգոստոսի 31-ին Բրյուսելում, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը, սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը, տարածաշրջանային ապաշրջափակմանը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ: ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում: Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նա հայտարարել է, որ կողմերը համաձայնել են առարկայական աշխատանք սկսել՝ առաջխաղացում ապահովելու խաղաղության պայմանագրի շուրջ, որը կկարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունները, հայտնում է «Ազատությունը»։ Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում որևէ անդրադարձ չկա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, թեև ինչպես հաղորդել էր Հայաստանի վարչապետի աշխատակազմը այդ մասին քննարկում եղել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |