Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Իրան11 ապրիլի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Իրան: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի, էներգետիկայի եւ բնական պաշարների, տրանսպորտի եւ կապի, էկոնոմիկայի, սփյուռքի նախարարները, Ազգային Ժողովի պատգամավորներ, կենտրոնական բանկի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:Հայաստանի նախագահն առանձնազրույց կունենա Իրանի Իսլամական Հանրապետության իր պաշտոնակցի` Մահմուդ Ահմադինեժադի հետ: Տեղի կունենան նաեւ հայ-իրանական բանակցություններ` ընդլայնված կազմով, կստորագրվեն համատեղ փաստաթղթեր: Թեհրանում նախագահ Սարգսյանը կայցելի նաեւ ԻԻՀ հիմնադիր-առաջնորդ այաթոլլա Հոմեյնիի դամբարան` ծաղկեպսակ կդնի նրա գերեզմանին, ինչպես նաեւ հանդիպում կունենա ԻԻՀ հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Երկօրյա այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումները ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանիի, Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ս. Ջալիլիի հետ: «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի կունենա նախագահ Սարգսյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |