ՌԴ պետդումայի պատգամավոր Զատուլինը շնորհավորել է Արցախի Հանրապետության օրը![]() 3 սեպտեմբերի 2022 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը շնորհավորել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) իշխանություններին և ժողովրդին՝ Հանրապետության օրվա առթիվ, գրում է Արցախպրեսը։ ՌԴ պետդումայի պատգամավորի ուղերձում ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Հանրապետության օրվա առթիվ: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ Ռուսաստանի բոլոր ոչ անտարբեր մարդիկ ամբողջ հոգով ցավում են Լեռնային Ղարաբաղում Խաղաղության և բարեկեցության համար: Լեռնային Ղարաբաղի ծագումով մարդկանց հետ ուսի-ուսի անցնելով բազմաթիվ պատերազմների միջով, այսօր մասնակցելով Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը, մենք խիստ զգում ենք այնպիսի աշխարհի կարիքը, որը հիմնված է արդարության վրա: Մարդիկ, ովքեր անցյալում զենք են բռնել իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, ունեն ինքնորոշման ամբողջական իրավունք: Աղոթքս եմ ուղղում առ Աստված, որպեսզի բոլորը դա հասկանան և հարգանքով վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ցանկանում եմ ձեզ և հանրապետությանը խաղաղություն, երջանկություն և բարգավաճում»: Սեպտեմբերի 2-ին նշվում է Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակը։ 1991-ի սեպտեմբերի 2–ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր է ընդունել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |