Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը կստանձնի Լիզ Թրասը![]() 5 սեպտեմբերի 2022 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հաղթել է իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնի համար պայքարում։ Այդ մասին հայտարարվել է ներկուսակցական քվեարկության արդյունքների հիման վրա։ 47-ամյա Լիզ Թրասը ստացել է Պահպանողական կուսակցության 81,326 շարքային անդամի ձայն, 42-ամյա ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը՝ 60399, գրում է ՏԱՍՍ-ը։ Այսպիսով Թրասն արդեն սեպտեմբերի 6-ին վարչապետի պաշտոնում կփոխարինի Բորիս Ջոնսոնին։ Թրասը կդառնա Մեծ Բրիտանիայի 56-րդ վարչապետը։ Նա կլինի նախարարների կաբինետի երրորդ կին ղեկավարը Մարգարեթ Թեթչերից և Թերեզա Մեյից հետո։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |