ՀՀ-ում առաջինը IDBank-ը ներկայացնում է Visa Platinum Business քարտը![]() 5 սեպտեմբերի 2022 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին IDBank-ում տեղի է ունեցել Visa Platinum Business քարտի շնորհանդեսը։ Այս քարտատեսակը ներկայացվում է Հայաստանում առաջին անգամ․ այն գալիս է փոխարինելու բիզնեսի համար նախատեսված վճարային քարտերը՝ հաճախորդներին տալով բազմաթիվ առավելություններ։ Եվ այսպես, ձեռք բերելով IDBank-ի Visa Platinum Business քարտը՝ Դուք ստանում եք․ - Վճարումների ճկունություն, - Չնախատեսված ծախսերի փոխհատուցում, - Արտոնություններ՝ քեշբեքների և զեղչերի տեսքով, - Lounge Key-ի հասանելիություն աշխարհի 1200 օդանավակայաններում, - IDBusiness Mobile առցանց բջջային հավելվածով գործարքների ակնթարթային կատարում և շատ ավելին։ IDBank-ի կորպորատիվ բանկինգի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ քարտը ստեղծված է հատուկ բիզնեսի կարիքների համար և եկել է փոխարինելու վճարային այլ քարտերը, քանի որ մեկտեղում է մի շարք առավելություններ և տալիս հնարավորություն առցանց գործարքների կատարման։ «Մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք ոչ միայն հարմար ու կիրառելի քարտեր, որոնք ի դեպ բազմաթիվ հոգսերից կարող են ազատել, այլ նաև ակտիվորեն զարգացնում ենք վարկավորման ուղղությունը։ Ընդամենը մի քանի օր անց մեր հաճախորդներին առաջարկելու ենք աննախադեպ ցածր տոկոսադրույքներով ու հարմար պայմաններով կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ արտարժութային վարկեր, որոնք նախատեսված կլինեն թե ֆինանսավորման, թե վերաֆինանասավորման համար»,- նշել է Տիգրան Մխիթարյանը։ IDBank-ի կորպորատիվ հաճախորդներն, ի դեպ, հնարավորություն ունեն ստանալու անհատական և լիարժեք սպասարկում առանձնացված հարմարավետ սրահում՝ չանհանգստանալով հերթերի և ժամանակի կորստի մասին։ Visa Platinum Business քարտի պայմաններին և առավելություններին կարելի է ծանոթանալ կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |