Որոշվել է Հայաստանի կիկբոքսինգի հավաքականի Եվրոպայի առաջնության կազմը11 ապրիլի 2009 - 19:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կիկբոքսինգի հավաքականը այսօր ժամանում է Խարկով, որտեղ ապրիլի 13-16-ը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Ինչպես Pan ARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նրա ղեկավարությամբ Եվրոպայի առաջնությանը Հայաստանի կողմից կմասնակցեն 11 մարզիկներ: «Մենք ժամանում ենք Խարկով այսօր գիշերը: Մեր մարզիկները հանդես կգան 7 քաշային կարգրում: Գոյություն ունի կիկբոքսինգի 5 տեսակ. ֆուլ-կոնտակտ, լոկիկ-կոնտակտ, ֆուլ-լոկիկ, լայթ-կոնտակտ եւ սեմի-կոնտակտ: Այս ոճերը պայմանավորված են մարզիկների քաշային կարգերով: Այսպես, օրինակ, Արթուր Հակոբյանը, որը հանդես է գալիս 60 կգ քաշով, մրցելու է ֆուլ-կոնտակտ ոճում, իսկ Գարիկ Ծատուրյանը` նույն քաշային կարգում, բայց ուրիշ ոճում, որը կորոշվի տեղում,-նշել է Հայրապետյանը,- մեր հավաքականի կազմում այս մրցաշարում հանդես են գալու նաեւ երիտասարդ մարզիկներ: Ուստի մեր հիմնական նպատակները կապված են չորս փորձառու մարզիկների հետ. Գարիկ Ծատուրյան, Արմեն Հարությունյան, Արթուր Հակոբյան եւ Արման Սահակյան»,- ավելացրել է նա: Նշենք, որ հայ մարզիկները վերջին միջազգային մրցաշարից` ԱՊՀ առաջնությունից, որն անց էր կացել Քիշնեւում փետրվարի 19-22, բերել են 4 ոսկե եւ 1 արծաթե մեդալներ` այդպիսով 11 հավաքականների թիմային հաշվարկում զբաղեցնելով 2-րդ տեղը: Հայրապետյանը նաեւ նշեց, որ մայիսի 7-8 կընթանա Հայաստանի առաջնությունը, որից հետո Հայաստանի կիկբոքսինգի հավաքականը կպատրաստվի աշխարհի առաջնությանը, որը կկայանա հունիսի 22-29 Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում: Հայաստանի կիկբոքսիգի հավաքականի կազմը. Գարիկ Ծատուրյան(60 կգ ք/կ)- 2008 Եվրոպայի չեմպիոն, 2009 ԱՊՀ չեմպիոն Արմեն Հարությունյան- (80 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն Արթուր Հակոբյան- (60 կգ ք/կ) (լայթ- կոնտակտ) Ավետիք Ղազարյան- (38 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն Իշխան Ասատրյան- (44 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն Վահրամ Առաքելյան- (46 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն Աղասի Ծառուկյան- (69 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն Արման Սահակյան- (69 կգ ք/կ) համաշխարհային փառատոնի ոսկի Հրանտ Հայրապետյան- (55 կգ ք/կ) 2007 Եվրոպայի չեմպիոն եւ 2008 աշխարհի չեմպիոն (մինչեւ 18 տարեկան) Գեղամ Ալեքսանյան- (46 կգ ք/կ) Հայաստանի չեմպիոն Մարզիչ` Արտակ Մելիքյան ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |