Արամ Ա-ն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

Արամ Ա-ն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Գերմանիայում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ համաժողովում ընտրել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ։ Այս մասին ասվում է Արամ Ա-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Նշվում է, որ այդ պաշտոնում նա ներկայացնելու է արևելյան ուղղափառ եկեղեցիները։

Նշվում է, որ Նորին Սրբությունն ընդառաջել է նախագահ դառնալու առաջարկին՝ միջեկեղեցական շարժմանը նոր մղում տալու հեռանկարով։

Արամ Ա-ն 2 անգամ (1991-1998 և 1998-2006) ընտրվել է ԵՀԽ կենտրոնական ու գործադիր վարչությունների ատենապետ։ ‌

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---