ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը կայցելի տարածաշրջան 7 սեպտեմբերի 2022 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի նորանշանակ ամերիկացի համանախագահ, Կովկասի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն առաջիկա օրերին այցելելու է տարածաշրջան և կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանթ Փաթելը։ «Սա լինելու է Կովկասյան բանակցությունների գծով մեր ավագ խորհրդատու, դեսպան Ռիքերի առաջին այցը տարածաշրջան այդ պաշտոնում։ Դա կլինի կանոնավոր այլցելություններից առաջինն այդ տարածաշրջան։ Նա մեկնում է այսօր երեկոյան և կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան և բոլոր երկրներում հանդիպումներ կունենալու բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի տարածաշրջանային առանցքային հարցեր։ Նա նաև փորձելու է աջակցել գործընկերներին և անմիջական և կառուցողական ձևով ներգրավվել կարևոր հարցերի լուծման և հետագա տարածաշրջանային համագործակցության գործում»,-ասել է Փաթելը։ Բաքվում դժկամությամբ էր ընդունվել Ֆիլիպ Ռիքերի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։ Ադրբեջանը հայտարարել էր, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |