Պուտինը խոսել է ԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետ մշտական շփման մասին 7 սեպտեմբերի 2022 - 15:40 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետ մշտական շփման մասին։ «Մենք մշտական շփման մեջ ենք՝ և հանդիպումներն են կանոնավոր, և հեռախոսազրույցներն ընթացիկ ակտուալ հարցերի շուրջ․․․Բնականաբար, ամենազգայուն հարցերից է իրավիճակը, կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ։ Մշտապես ենք այդ մասին խոսում, մշտական շփման մեջ ենք»,-ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովում իր ելույթում նշել էր` քանի որ համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հարավային Կովկասում աճում է սրացման վտանգը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ-ին կհաջողվի վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում։ ՀՀ պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք: Photo. Ria Novosti Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |