ՄԱԳԱՏԷ․ Զապորոժյան ԱԷԿ-ում խախտված են միջուկային անվտանգության բոլոր պարտադիր բաղադրիչները 7 սեպտեմբերի 2022 - 16:13 AMT PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն, որի փորձագետներն այցելել էին Ուկրաինայում գտնվող Զապորոժյան ԱԷԿ, որն այժմ ռուսական զորքերի հսկողության տակ է, զեկույց է հրապարակել և հայտարարել է, որ ԱԷԿ-ում խախտված են միջուկային անվտանգության բոլոր պարտադիր բաղադրիչները։ Այդ բաղադրիչները 7-ն են, գրում է BBC-ն։ Զեկույցում նշվում է նաև, որ սեպտեմբերի 3-ին փորձագետներն իրենք են գնդակոծման ականատեսը դարձել ԱԷԿ-ի շրջանում։ Զապորոժյան ԱԷԿ-ն ամենամեծն է Եվրոպայում, որի տարածքում 6 միջուկային ռեակտոր կա։ Ատոմակայանը ռուսների հսկողության տակ է՝ արդեն 6 ամիս։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները կարողացել են ԱԷԿ այցելել միայն սեպտեմբերի 1-ին՝ այցի մասին բանակցություններն ընթանում էին ՄԱԿ-ի, Ուկրաինայի, ՌԴ, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների մակարդակով գրեթե ամբողջ ամառվա ընթացքում։ Գրեթե ամեն օր Զապորոժյան ԱԷԿ-ի տարածքում, ինչպես նաև արբանյակ քաղաք Էներգոդարում, պայթյուններ են լսվում։ Ռուսաստանը մեղադրում է գնդակծությունների համար Ուկրաինային զինուժին, Կիևը խոսում է Կերմլի կողմից «միջուկային ահաբեկչության» և հսկայական վտանգի մասին, որը սպառնում է ամբողջ աշխարհին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |