Ռուսաստանն ընդունում է՞ Կոսովոյի անկախությունը11 ապրիլի 2009 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ճանաչում է Կոսովոյի անկախությունը, քանի որ այժմ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կարգավորվում են: Այդ մասին հայտարարել է Կոսովոյի գծով ՄԱԿ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Մարտի Ահտիսարին: «Ես հույս ունեմ, որ Ռուսաստանը կճանաչի Կոսովոն: Դա բարդ հարց չէ, եւ դրա նշանակությունը չափազանցնել հարկավոր չէ: Կոսովոյի անկախության ճանաչման հարցը չի հիշատակվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ վերջերս կայացած հանդիպումների ընթացքում այն պատճառով, որ երկրները չեն ցանկանում ժամանակ վատնել Կոսովոյի մասին խոսակցությունների վրա», - նշել է Ահտիսարին:Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը հայտարարել է, որ մտահոգված է այն փաստով, որ որոշ եվրոպական երկրներ չեն ճանաչել Կոսովոն, սակայն վստահություն է հայտնել, որ նրանք վաղ թե ուշ դա կանեն, հաղորդում է Balkan Inside-ը: 2005 թվականին Մարտի Ահտիսարին նշանակվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ` Կոսովոյի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցություններ անկացնելու համար: Ոչ մի արդյունքի չհասնելով Սերբիայի պաշտոնյանների եւ Կոսովոյի ալբանացիների հետ բանակցություններում, նա առաջարկել էր Կոսովոյին տրամադրել «հսկվող անկախություն»: «Ահտիսարիի ծրագիրը» հիմք է ծառայել 2008 թվականի փետրվարի 17-ին Սերբիայից Կոսովոյի անկախության հռչակագրի ստեղծման համար, իսկ տվյալ ծրագրում առաջարկված բարեփոխումները հետագա ամիսների ընթացքում իրականացվել են Կոսովոյի ղեկավարության կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |