Շիֆն ԱՄՆ 2023-ի ազգային անվտանգության հատկացումների ակտում հայ գերիների անհապաղ վերադարձի պահանջ է ներկայացրել![]() 8 սեպտեմբերի 2022 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ 2023 թվականի ազգային անվտանգության հատկացումների ակտում պահանջ է ներկայացրել` հայ գերիների անհապաղ վերադարձի համար։ Նա հույս է հայտնել, որ ընդունվելիք բանաձևը օրենք ուժ կստանա, գրում է «Ամերիկայի ձայնը»։ Կոնգրեսականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմից 2 տարի անց հայ ռազմագերիներն ու պահվող անձինք դեռևս անօրինական կերպով պահվում են Ադրբեջանում։ Բացի այդ կոնգրեսականը պահանջում է ավելացնել Հայաստանին եվ Լեռնային Ղարաբաղին տրամադրվող ամենամյա ամերիկյան օգնությունը։ Այս լրացումներին իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայ դատի հանձնախումբը ջանքեր է գործադրում՝ Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում քննարկման ժամանակ աջակիցների թիվն ավելացնելու ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |