Լրագրող Ալեշկովսկուն Վրաստանից արտաքսել են ՀՀ 8 սեպտեմբերի 2022 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Լրագրող և բարեգործ Միտյա Ալեշկովսկուն, որը ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել, Վրաստանից ՀՀ են արտաքսել։ Այդ մասին հայտնել է նրա մայր՝ պատմաբան և Ռուսաստանի վաստակավոր ուսուցիչ Թամարա Էյդելմանը, գրում է ՌԲԿ-ն։ Ալեշկովսկին ընտանիքի հետ Վրաստանում է բնակվում, սակայն, 2 օրով Երևան էր մեկնել Էյդելմանի հետ՝ վերջինիս դասախոսությանը մասնակցելու։ Թբիլիսիում են ապրում Ալեշկովսկու կինն ու դուստրը։ Էյդելմանը Վրաստանի իշխանություններին մեղադրել է ՌԴ-ին, նախագահ Վլադիմիր Պուտինին «քծնելու» մեջ։ Նա հավելել է, որ իր որդին արդեն Երևանում է՝ վրացի սահմանապահները «ոչ մի բացատրություն չեն տալիս, ուղղակի արգելել են նրա մուտքը երկիր»։ Ալեշկովսկին «Օգնություն է հարկավոր» բարեգործական հիմնադրամի և «Այդպիսի գործեր» ինտերնետ պարբերականի համահիմնադիրն է։ 2021-ի վերջում նա հեռացավ հիմնադրամի ղեկավարի պաշտոնից՝ հայտարարելով, որ չի կարող համատեղել հասարակական-քաղաքական գործունեությունը հիմնադրամում աշխատանքի հետ, քանի որ անընդհատ ստիպված է գնահատելու, թե ինչպես իր գործողությունները կարող են անդրադառնալ կազմակերպության վրա։ Photo. Ria Novosti Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |